Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավար Անն Իդալգոն զորակցություն է հայտնել հայ ժողովրդին:

«Այս փորձությունների պահին Փարիզը հայերի կողքին է», — Twitter-ի իր էջում գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Նա հայտնել է, որ ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին` քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: