ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նարեկ Գրիգորյանին աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված համարելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 23-ից աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Նարեկ Գրիգորյանի աշխատավարձի վճարումը»,-ասված է որոշման մեջ: