Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՎՊԱԾ) քրեական գործ է հարուցել հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության տապալումը նախապատրաստելու առնչությամբ: Այդ մասին ասված է ուրբաթ ՎՊԱԾ-ի տարածած հայտարարությունում:

«Հետաքննությունը սկսելու հիմք է ծառայել օպերատիվ տեղեկությունը, որը ստացել է պետական անվտանգության դեպարտամենտը, ըստ որի՝ կոնկրետ անձինք խորհրդարանական ընտրությունների՝ իրենց համար անցանկալի արդյունքի դեպքում պլանավորել են բռնի ուժով տապալել իշխանությունը: Այդ նպատակով նրանք կազմել են խմբեր նախկին իրավապահների եւ զինվորականների ներգրավմամբ»,-ասված է հայտարարության մեջ: