Սիրիայի ամբողջ տարածքը նոյեմբերի 6-ին առանց Էլեկտրականության Է մնացել վթարի պատճառով, ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը կվերսկսվի աստիճանաբար:

Այդ մասին  հաղորդել Է Սիրիայի Արաբական Հանրապետության ԷլեկտրաԷներգիայի նախարարությունը:

«Սիրիայում Էլեկտրականությունն ամբողությամբ անջատվել Է Էլեկտրագծի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով»,- Ikhbariya պետական հեռուստաալիքը մեջբերում Է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«Աշխատանքներ են տարվում Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերսկսելու ուղղությամբ»,-հաղորդել Է նախարարությունը:

Հաղորդագրության մեջ չի նշվում վթարի պատճառները: