Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը, որն իր ֆեյսբուքի էջում լուսանկարներ է հրապարակել:

«Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:

Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:

Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիերը հանել են փլատակների տակից:

Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները»,-ասված է հաղորդագրության մեջ: