«Հրապարակ» թերթը գրում է. «Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հարցրինք՝ ինչպիսի՞ ժառանգություն են ստացել բանակցային գործընթացում, վարչապետի պնդմամբ՝ վատ ժառանգություն են ստացել նախկիններից։

Նա դժվարացավ անմիջապես պատասխանել՝ մի քիչ մտածեց, հազաց, ապա գտավ ոչինչ չասող բառեր․ «Մենք այսօր, նորից եմ կրկնում, շատ հստակ է դա, մենք ունենք կարեւոր նպատակ այսօր՝ իրականացնելու բոլոր հնարավոր գործառույթները, որ ապահովում է Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի, մեր հայրենակիցների անվտանգ, կայուն կյանքը։ Դա վերաբերում է ստատուսին եւ մեր հայրենակիցների կարողության անկախությանը։ Շնորհակալություն»։

Եվ շտապեց դեպի մեքենան։ Խնդրեցինք հստակեցնել՝ մի բառով, վա՞տն էր նախկինների թողած ժառանգությունը, թե ոչ, սակայն նա կրկին դիվանագիտորեն շնորհակալություն հայտնեց, նստեց մեքենան ու հեռացավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում