Թուրքիայի Հանրապետության Դիարբեքիր քաղաքում բերման է ենթարկվել  26 ուսուցիչ։ «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «Կրոնոս» լրատվական կայքին հաղորդում է, որ Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազության կողմից նոյեմբերի 6-ին  բերման են ենթարկվել  Կրթության և գիտության աշխատողների միության 26 անդամ ուսուցիչներ։

Ուսուցիչներին բերման ենթարկելիս ոստիկանները խուզարկել են նրանց սենյակները։ Համապատասխան մարմինների կողմից չի ներկայացվել ուսուցիչներին բերման ենթարկելու որևէ պատճառ։

Ըստ Կրթության և գիտության աշխատողների միության ենթադրությունների՝ ուսուցիչները բերման են ենթարկվել սոցիալական ցանցերում գրառումների և տարբեր միջոցառումներին մասնակցելու համար։