Երեւանը պատրաստ է ցանկացած երկրի դեսպանին առերես ցույց տալ Լեռնային Ղարաբաղում գերեվարված գրոհայիններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ արդեն այսօր փաստ է, որ Ղարաբաղում ահաբեկիչներ են գործում։ «Մեզ մոտ կան գերի վարձկաններ Սիրիայից եւ Լիբիայից, որոնք ամեն ինչի մասին պատմում են,- հայտնել է Սիմոնյանը։ — Հայաստանը պատրաստ է ցանկացած դեսպանի հնարավորություն տալ շփվելու ահաբեկիչների հետ, որոնք գերեվարվել են մարտական գործողությունների ժամանակ։ Ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, անձամբ պարտավորություն եմ ստանձնում կազմակերպելու այդպիսի հանդիպումը»։