ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների հսկողության վարչությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Լիբանանի նախկին արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլին, որը քրիստոնեական Ազատ հայրենասիրական շարժման առաջնորդն ու հանրապետության նախագահի փեսան է: Այդ մասին ասվում է ուրբաթ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Լիբանանի քաղաքական համակարգում համակարգված կոռուպցիան, որի օրինակն է Բասիլը, նպաստել է Լիբանանի ժողովրդին ծառայող արդյունավետ կառավարման հիմքերի քայքայմանը»,-հայտարարությունում մեջբերված են ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի խոսքերը:

Նախարարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը սատարում է Լիբանանի ժողովրդին՝ կայունությանն ու բարեփոխումներին ուղղված տարբեր կոչեր անելով:

Բասիլը, որը համարվում է Լիբանանի քրիստոնյա համայնքում առաջատար քաղաքական գործիչ, զբաղեցրել է ԱԳՆ պաշտոնը 2014-2020 թվականներին: Ավելի վաղ նա աշխատել է կառավարությունում որպես էներգետիկայի եւ ջրային ռեսուրսների (2009-2014) ու հեռուստահաղորդակցությունների (2008-2009) նախարար: Ազատ քաղաքական շարժման առաջնորդ էր դարձել 2015 թվականին՝ այդ պաշտոնում փոխարինելով գեներալ Միշել Աունին, որն ընտրվել էր Լիբանանի նախագահի պաշտոնում 2016 թվականին:

Պատժամիջոցների ցուցակում ներառելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ ամերիկյան քաղաքացիների կամ ընկերությունների համար բիզնեսի վարում այդ անձանց հետ: