Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ տեսանյութի տեսքով։

Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում  երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։

Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ՝ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։

Ինչպես երևում է լուսանկարից՝ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսքն ունի։