Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Չեմ կարող ասել, որ այս պահին Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է։ Երբ կնախատեսվի, բնականաբար, կհայտարարենք», — ասաց նախարարը։

Մնացականյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։