ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է Հանրային կապերի բաժնի ղեկավարի թափուր հաստիքի համար մրցույթ.

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

• Համակարգում է Facebook, Twitter, Instagram, Telegram, Youtube հարթակներում Կենտրոնի կողմից կառավարվող էջերը

• Գրում է, խմբագրում և թարգմանում տարբեր նյութեր սոցիալական մեդիա հարթակների համար

• Հետևում է պաշտոնական լրահոսին, Կառավարության նիստերին էջերի համար համապատասխան բովանդակություն ապահովելու համար

• Մշակում, իրականացնում և կառավարում է կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակների ռազմավարությունը՝ աշխատելով վիզուալ բովանդակություն մշակողի և դիզայների հետ

• Սերտորեն համագործակցում է ՊՈԱԿ-ում գործող բոլոր թիմերի հետ՝ հետաքրքիր տեղեկատվություն ստեղծելու նպատակով

• Հետևում և վերլուծում է անալիտիկ տվյալները՝ հասկանալու սոցիալական մեդիա արշավների արդյունավետությունն ու կիրառում է ստացված ինֆորմացիան՝ հետագա արշավներն առավել արդյունավետ կազմակերպելու համար

• Օպերատիվ կերպով արձագանքում կամ պատասխանում է սոցիալական մեդիայի հարթակների օգտատերերի գրառումներին ու նամակներին։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿՆԵՐ

• Բարձրագույն կրթություն հաղորդակցության, մարքեթինգի, հանրային կապերի կամ այլ համապատասխան ոլորտում,

• 3 և ավել տարվա փորձ լրագրության, հանրային կապերի կամ հարակից ոլորտներում

• 3 և ավելի տարվա փորձ որպես սոցիալական մեդիայի մասնագետ կամ նմանատիպ այլ պաշտոններում,

• Facebook, Instagram, Twitter, Telegram, YouTube և այլ սոցիալական մեդիայի հարթակների գերազանց իմացություն,

• Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն

• սոցիալական մեդիայի կառավարման և վերլուծության գործիքների տիրապետում,

• սոցիալական մեդիայի արդյունավետ արշավների կազմակերպման փորձ,

• սոցիալական մեդիայի արդյունավետության ցուցիչների լավ իմացություն,

• ստեղծարար մտածողություն

• ուժեղ միջանձնային շփման, կազմակերպչական, հաղորդակցության և ներկայացման հմտություններ,

• բովանդակության կերտման ու ժամանակի կառավարման գերազանց հմտություններ,

• ժամանակի լավ կառավարման և միջմարդկային ու հաղորդակցման հմտություններ

Թեկնածուները ինքնակենսագրականը ուղեկցող նամակի հետ կարող են ուղարկել [email protected] հասցեին մինչև նոյեմբերի 12-ը`թեմայի հատվածում նշելով PR մասնագետ:

Առկայության դեպքում դիմողները կարող են կցել նաև կատարված աշխատանքների պորտֆոլիոն: