Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկին, հայտնում է «Վիմա» թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«ԴԱԻՇ-ի առաջատար անդամներից մեկը միջազգային պահանջով մի քանի ժամ առաջ Տրիպոլի քաղաքում (Պելոպոննեսում) ձերբակալվել է հունական ոստիկանության կողմից: Նա Տաջիկստանի 27-ամյա բնակիչ է, որը մի քանի տարի առաջ ապաստան է ստացել Հունաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետախուզման «կարմիր օրդերի» համաձայն՝ 2016թ. ձերբակալվածը Թուրքիայով հասել է Սիրիա, որտեղ միացել, մարզվել եւ «Իսլամական պետության» անունից մասնակցել է Սիրիայում եւ Իրաքում ռազմական բախումներին:

«Օրդերում» նա բնութագրվում է որպես ԴԱԻՇ-ի ամենաակտիվ անդամներից մեկը, ասված է զեկույցում: