Լիբիայում և Սիրիայում թուրքական բանակի հաջողությունների, ինչպես նաև Լենային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների ֆոնին ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հակադրելու ոչինչ չունի Անկարային և Թել Ավիվին հարձակողական անօդաչու սարքերի տեսանկյունից, որոնք իրենց բավական լավ են դրսևորել ռազմական գործողություններում: Topcor.ru կայքը փորձել էն հասկանալ, արդյոք այս տեսակետը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Հարցը միանգամայն միանշանակ չէ և պահանջում է հավասարակշռված վերաբերմունք: Մի կողմից, Ռուսաստանն իրոք շատ է հետ  նացել Իսրայելից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետախուզական և հարվածային անօդաչու սարքերի արտադրության տեսանկյունից: Հետախուզական «Ֆորպոստը» իսրայելական հնացած մոդելի լիցենզավորված պատճեն է: Նախատեսվում է ստեղծել դրա ամբողջովին նոր տարբերակ: Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պատվերով, աշխատանքներ են տարվում հայրենական «Օրիոն» անօդաչու սարքի վրա, որը նախատեսված է տեսողական, ռադարային և ռադիոտեխնիկական հետախուզության համար: Հետագայում այդ անօդաչու սարքերը կարող են համալրվել «օդ-հող» տեսակի չորս հրթիռներով:

Բայց  սրանք միայն առաջին քայլերն են, արտադրությունն իրականացվում է մաս առ մաս: Այս բավականին համեստ հաջողությունների ֆոնին, թուրքական և իսրայելական անօդաչու սարքերի կողմից ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի ոչնչացման վերաբերյալ տեսանյութերի ռեպորտաժները շատ կտրուկ են թվում: Եթե այս տեղեկատվությունն ընդուվում է առանց պատշաճ նախապատրաստման, ապա կարող է ստեղծվել առաջավոր արևմտյան տեխնոլոգիաների դեմ ռուսական զենքի լիակատար անօգնականության  մասին կեղծ զգացում: Այս զգացողությունն իսկապես կեղծ է: Տեսանյութերը գնահատելիս պետք է հաշվի առնել մի շարք կարևոր գործոններ:

Առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ հանրայնացվում են միայն անօդաչու սարքերի հաջող հարձակումների կադրերը: Իսկ քանի՞ անհաջող գործողություն  է մնացել կադրից այն կողմ: Զենքը շատ թանկ ապրանք է, ուստի թուրքերի և իսրայելցիների համար չափազանց ձեռնտու է դրանք լավագույնս ներկայացնել:

Երկրորդ, անհրաժեշտ է հասկանալ, որ Bayraktar-ը և այլ անօդաչու սարքերը լավ են գործում պայմանական ջերմոցային պայմաններում: Սիրիայում նրանց հակադրվում էր երկարաժամկետ պատերազմից ուժասպառ եղած կառավարական բանակը, Լիբիայում ՝ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի կիսապարտիզանական բանակը ՝ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի հաշվարկների դեմ վատ պատրաստված անձնակազմերով: Լեռնային Ղարաբաղում չճանաչված հանրապետության բանակը զինված է կարճ հեռահարության ՀՕՊ համակարգերով: Դրան հավելենք այն փաստը, որ  Ադրբեջանի կողմից գործողությունների պլանավորմանը մասնակցում են Թուրքիայի զինված ուժերը, որոնք իրական մարտական փորձ են ձեռք բերել, այդ թվում ՝ հարձակողական անօդաչու սարքերի կիրառմամբ:

Այնուամենայնիվ, պատերազմում յուրաքանչյուր զենքի դեմ կա պաշտպանություն: Երբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Իդլիբ բերեց «Բուկ»-երն ու «Տոր»-երը, իրավիճակն արագ փոխվեց, և թուրքական անօդաչու ինքնաթիռները սկսեցին ընկնել: Լիբիայում «Բուկ-2ՄԷ»-ները կարողացան մաքրել երկինքը Bayraktar-ներից: Պետք չէ մոռանալ, որ ՌԴ ՊՆ-ն մեծ զինանոց ունի:

«Այո, հարվածային անօդաչու թռչող սարքերը ժամանակակից պատերազմի բավականին արդյունավետ միջոց են, բայց դրանք դեռևս հաղթաթուղթ չեն: Անշուշտ անհրաժեշտ է զբաղվել դրանցով, սակայն չպետք է գերագնահատել դրանց դերը նորմալ բանակի դեմ պատերազմում: Այո, Ռուսաստանն այս ոլորտում շատ է հետ  մնացել իր մրցակիցներից, բայց, անկասկած, ի վերջո կհասնի նրանց»,-եզրափակում է աղբյուրը: