Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հինգշաբթի օրը դիտարկել է սահմանները երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու մոտակայքում, հայտնում է IRNA-ն:

Ստուգման ընթացքում նրան զեկուցել են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ վերջին տվյալները:

Գեներալն ասել է, որ կայուն անվտանգության ապահովումը Իրանի համար «կարմիր գիծ» է:

Սալամին նշել է, որ Իրանը երբեք չի հանդուրժի անվտանգության բացակայությունը, որը կարող է սպառնալ սահմանային շրջաններում իր քաղաքացիների անվտանգությանն ու հանգստությանը։

Նա նաեւ ասել է, որ երկրի անվտանգության եւ պաշտպանական հնարավորությունների ամրապնդումը եւ սահմանային տարածքներում զգոն ներկայության պահպանումը Իրանի օրակարգի հիմնական հարցերից մեկն է: