Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են` չնայած ակտիվությունը նվազել է:

Այս մասին միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ` հրետանու աջակցությամբ։ «Օրվա ընթացքում հաջողել է դեպի Շուշի ձգտող որոշ դիվերսիոն խմբերին օղակել և ոչնչացնել»,- ասաց նա։ # գյորբագյոր օպերացիան շարունակվելու է։

«Ադրբեջանի դիվերսանտները և վարձկանները կարծես հատուկ խնդիր ունեն Ադրբեջանի դրոշի օրը որոշ խնդիրներ լուծեն, սակայն Ալիևը չի պատկերացնում, որ փախնող խմբերը չեն կարող լուծել այդ խնդիրները»,- նշեց Հովհաննիսյանը։