Եվրահանձնաժողովը կազմել է հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են հարվածել Թուրքիայի զբոսաշրջային եւ տրանսպորտային հատվածներին, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։ ԵՄ առաջնորդները պետք է դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշեն՝ Անկարայի դեմ արդյոք սահմանելո՞ւ են պատժամիջոցներ։

ԵՄ-ն նախօրեին Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում գազահետախուզական նավի առաքելության երկարաձգման մասին Թուրքիայի հայտարարությունը դատապարտել էր որպես «խորը ափսոսանք հարուցող»։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը «բարեխիղճ երկխոսության եւ միակողմանի գործողություններից զերծ մնալու» կոչ է արել՝ լիցքաթափելու համար արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը, որը խաթարում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները։