Իմ հայտարարությունների հիմնական մասը ուղղված է եղել աշխարհին իրազեկելուն՝ ինչ է կատարվում այստեղ, այստեղի վտանգների մասին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝ անընդհատ այն մտքին է, որ շատերը հասկանում են մեզ, շատերը ցավում են մեր կորուստների համար, բայց երբ հարցը հասնում է որոշումներ կայացմանը, գործողություններին, մարդկային զգացողությունները, մարդու իրավունքները էական չեն, էական է քաղաքական, տնտեսական, գուցե, այլ շահեր:

«Ով առ այսօր մեզ օգնել է, միանշանակ,  շնորհակալ ենք, ով հետագայում կօգնի, շնորհակալ ենք, բայց այդ աջակացությունը բավարար չէ հանցագործությունները կանգնեցելու և մեղավորներին պատժելու համար: Ինձ հաճախակի են հարցնում, թե ի՞նչ է մտածում միջազգային հանրությունը, չե՞ն ցանկանում օգնել մեզ: Անկեղծորեն ասում եմ՝ եկեք հույսներս դնենք մեզ, մեր զինվորների վրա, այլապես կկորցնենք ամեն ինչ: Եկեք մտածենք մեր ուժերի վրա հույս դնելու մասին, մեր աչքը դրսում չպահենք, որ կողքից ինչ-որ մեկը գա, օգնի՝ մեր տունը պաշտպանենք», — ասաց Բեգլարյանը:

Նա կոչ արեց մեկ բռունցք դառնալ, միավորվել մեր դիրքապահ տղաների շուրջ: