Դեսպանների համալրման գործընթացը հենց հիմա տեղի է ունենում, այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հրամանի պահին է հայտարարվում, որ այդ գործընթացն ավարտվել է` հաշվի առնելով, որ սա մեր աշխատանքի պահանջն է, այլ ոչ՝ քմահաճույք, քանի որ դա պայմանավորված է այլ երկրի համաձայնության հետ, որտեղ նախատեսում ենք փոփոխություն իրականացնել կամ նոր մարդ նշանակել։ Հիմա դա տեղի է ունենում»  — ասաց ԱԳ նախարարը։