Գերմանիայում ահաբեկչության սպառնալիքը շարունակում է բարձր մնալ, հարձակում կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը՝ ելույթ ունենալով Բունդեսթագի՝ իսլամական ահաբեկչությանը դիմակայելու թեմային նվիրված նիստում:

«Սպառնալիքը մեր երկրում բարձր է: Հարկ է ելնել այն հանգամանքից, որ ցանկացած պահի կարող են ահաբեկչություններ տեղի ունենալ»,- կարծում է նախարարը: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար պետք է ակտիվացնել համագործակցությունը ԵՄ սահմաններում: Զեեհոֆերը հավելել է, որ այդ հարցն է լինելու ԵՄ երկրների ՆԳ նախարարների՝ նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպման հիմնական թեման:

«Մեր պայքարն ահաբեկչության դեմ ուղղված է մոլեռանդորեն տրամադրված և բռնության վրա հիմնվող ծայրահեղականության դեմ, ոչ թե իսլամի»- մատնանշել է գերմանացի նախարարը: