Ավստրալիան մտադիր է COVID-19-ի դեմ եւս երկու պատվաստանյութի 50 դեղաչափ ձեռք բերել , քանի որ Կանբերան ձգտում է մի քանի ամսում ավարտել զանգվածային պատվաստումների ծրագիրը:

Ավստրալիան սեպտեմբերին 1.2 միլիարդ դոլար է հատկացրել AstraZeneca AZN.L-ից եւ CSL Ltd CSL.AX-ից պատվաստանյութի 85 միլիոն դեղաչափ գնելու համար: Սակայն պոտենցիալ պատվաստանյութերին առավելագույն հասանելիություն ապահովելու համար Ավստրալիան որոշել է եւս երկու պատվաստանյութ գնել:

Մասնավորապես, Ավստրալիան 40 միլիոն դեղաչափ կգնի Novavax-ից եւ 10 միլիոն դեղաչափ` Pfizer-ից եւ BioNTech-ից:

Novavax-ի, Pfizer-ի եւ BioNTech-ի հետ գործարքների արժեքը մոտ 1.5 միլիարդ դոլար է կազմում: Եթե ​​փորձարկումները հաջող լինեն, Ավստրալիան ակնկալում է AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակները ստանալ 2021 թվականի սկզբին:

Առողջապահության նախարար Գրեգ Հանթն ասել է, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, պատվաստումները կսկսվեն մարտին: Ավստրալիան հայտնել է կորոնավիրուսով վարակման 27600 դեպքի եւ 907 մահվան դեպքի մասին, ինչը շատ ավելի քիչ է, քան այլ զարգացած երկրներում:

Դեպքերի թիվն օրական 10-ից ավելի քիչ է կազմում, ինչը նահանգներին եւ տարածքներին թույլ է տալիս մեղմացնել սահմանափակումները: