ԱՄՆ վիճահարույց նահանգներից մեկի՝ Նևադայի Լաս Վեգաս շրջանը քվեաթերթիկներ կընդունի մինչև նոյեմբերի 12-ը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շրջանում ձայների գրանցման բաժնի ղեկավար Քլարկ Ջո Գլորիան:

«Մենք մինչև նոյեմբերի 12-ը ժամանակ ունենք քվեաթերթիկները համակարգ ներմուծելու համար»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Գլորիան:

Նրա խոսքով՝ կուսումնասիրվի նաև կրկնակի քվեարկության հարցը. փոստով քվեաթերթիկների ստացման ժամանակ համակարգը կստուգի՝ չի՞ քվեարկել արդյոք տվյալ ընտրողը երկրորդ անգամ:

ԱՄՆ-ում համընդհանուր ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, որի արդյունքներով ընտրվելու են նախագահը, փոխնախագահը, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, Սենատի 35 անդամներ, 11 նահանգապետեր: