«Ռազմինֆոն» արբայակային լուսանկարներ է տարածել, որտեղ երեւում է, որ Ադրբեջանի զինված ուժերը իրենց երեք գյուղերի մեջտեղում թնդանոթի 3 մարտտկոցներ են տեղադրել:

«Ադրբեջանական կողմը շարունակում է բողոքել, թե իբր հայկական հրետանին կրակում է իրենց գյուղերի ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ շարունակում են սեփական հրետանային միջոցները տեղակայել սեփական գյուղերի հարևանությամբ՝ վտանգի ենթարկելով իրենց քաղաքացիներին:

Հոկտեբերի 8-ին արված արբանյակային լուսանկարում Ադրբեջանի Թարթառի շրջանի Ասքիպարա, Սահլաբադ և Դույարլու գյուղերն են, իսկ դրանց մեջտեղում 130մմ տրամաչափի Մ-46 թնդանոթի 3 մարտկոցի դիրք, ընդ որում դիրքերը փորվել են համեմատաբար վերջին ժամանակաշրջանում: Հրետանային մարտկոցներից մեկը Ասքիպարա գյուղի տներից մեկից տեղակայված է ընդամենը շուրջ 50մ հեռավորության վրա:

Ըստ էության այս դեպքում ևս սեփական գյուղերով շրջապատել են իրենց հրետանային դիրքերը՝ բնակչությանը դարձնելով վահան.,-ասված է հաղորդագրության մեջ: