2021 թվականին նախատեսվում էր Բարձրագույն դատական խորհրդի կարիքների համար հատկացնել 17 մլրդ 516 մլն 713 հազար դրամ։ Ընդ որում՝ Կառավարությունը հետագայում որոշում ընդունեց ֆինանսավորումը 5,5 մլրդ դրամով կրճատելու մասին։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով ու Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։

Այսպիսով՝ Բարձրագույն դատական խորհրդի ծոխսերի համար հաջորդ տարի կհատկացնեն 12 մլրդ 128 մլն 719 հազար դրամ։ Այս միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են միայն մեկ ծրագրի իրականացման համար, որը կազմված է 21 միջոցառումից։