Մեր փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրել ենք 46 զոհված քաղաքացիական անձ և առնվազն 144 վիրավոր: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Մի շարք այլ դեպքեր էլ կան, երբ հակառակորդը ներխուժել կամ դիվերսիոն հարձակում է գործել բնակավայրեր, բայց քանի որ ռազմական գործողություններ են ընթանում` չենք կարողացել մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները: Քաղաքացիական օբյեկտների շրջանում, նախնական հաշվարկներով, 13800 անշարժ գույք է վնասվել. բնակարաններ, տներ, 3100 քաղաքացիական ենթակառուցվածքներ, արտադրական օբյեկտներ, հանրային նշանակության հաստատություններ, 2100 մեքենա կամ շարժական գույք է վնասվել»,- հայտնեց ԱՀ ՄԻՊ-ը:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ սրանք համեստ հաշվարկներ են` թվերը կարող են շատ ավելին լինել: