Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մի քանի շաբաթ առաջ վարակվել է կորոնավիրուսով՝ մեղմ արտահայտմամբ, և այդ մասին իմացել է միայն հակամարմինների թեստից հետո:

«Հիմնականը հասարակության լայն համախմբումն է: Վախենալու բան չկա… Ես ինքս մի քանի շաբաթ առաջ վարակվել էի այս վիրուսով, ավելի հեշտ էի տանում այն, քան թե մեղմ գրիպը: Շատերն ասում են նույն բանը: Բայց, իհարկե, պետք է զգույշ լինել», — ասել է Սաակաշվիլին «TV Pirveli»-ի եթերում:

Սաակաշվիլիի խոսքով՝ իր մոտ կորոնավիրուսն ասիմպտոմ է եղել։