Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերել են COVID-19-ի 19 հազար 768 դեպք. սա նոր ռեկորդ Է: Այդ մասին րագրողներին հաղորդել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Մահվան դեպքերի եւ հիվանդանոցներից դուրս գրվածների քանակությունը նույնպես նորացրել են առավելագույն ցուցանիշները: Հիվանդացության օրական աճի նախորդ ռեկորդը գրանցվել Էր նոյեմբերի 1-ին՝ 18 հազար 665 դեպք:

Նոր դեպքերը հայտնաբերվել են 85 տարածաշրջաններում:

Ամենաշատ հիվանդացածները Մոսկվայում են (5826, մեկ օր առաջ եղել Է 5150):

Նրան հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (1031), Մոսկվայի մարզը (569), Նիժնի Նովգորոդի մարզը (417): COVID-19-ով վարակված ամենաքիչ հիվանդները Նենեցական ինքնավար օկրուգում (յոթ) եւ Չուկոտկայում (երկու) են: Ընդ որում՝ ախտահարվածների քառորդ մասի մոտ հիվանդությունն ընթանում Է առանց ախտանշանների: Նախօրյակին հաղորդվել Է 18 հազար 648 դեպքի մասին:

Մեկ օրում աճի տեմպը կազմել Է 1,2 տոկոս: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել Է 1 մլն 693 հազար 454 մարդ: Անցած օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվը կազմել Է 389: Սա նույնպես ռեկորդ Է. նախորդ ռեկորդը (366 մարդ) գրանցվել Է հոկտեմբերի 29-ին:

Մահացածների ընդհանուր թիվը հասել Է 29 հազար 217-ի: Հիվանդանոցներից դուրս Է գրվել 15 հազար 567 մարդ. այս ցուցանիշը ռեկորդը նորացնում Է երկրորդ օրն անընդմեջ (նախօրյակին հաղորդվել Էր 15 հազար 331 ապաքինվածների մասին):

Ընդամենը բուժվել Է 1 մլն 266 հազար 931 մարդ: Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հիվանդացածների թիվը հաշվում Է 46,8 միլիոն, նրանցից 1,2 միլիոնը մահացել Է: Առավել մեծ թվով վարակվածներն ԱՄՆ-ում են՝ 9,1 մլն մարդ, նրան հաջորդում են Հնդկաստանը եւ Բրազիլիան: Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում Է՝ առաջ անցնելով Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից եւ Մեծ Բրիտանիայից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: