Եթե 2016թ. ստանում էինք 5000 բողոք, 2017թ.՝ շուրջ 6000 բողոք, ապա 2020թ. միայն մինչև հոկտեմբերի 31-ը եղել է 8500 բողոք՝ 12 հազար անձի վերաբերյալ, խորհրդարանում նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ այդ տվյալների մեջ չեն մտնում մոնիթորինգային ուսումնասիրությունները, այցերի արդյունքները:

Այս ամենին զուգահեռ արձանագրվել է դրական լուծված գործերի աճ: