ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով.

Արգամ Ռադիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Դավիթ Հովհաննեսի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ»,-ասված է հրամանագրի մեջ: