Պրահայում հայ վարսահարդարները գեղեցկության սրահում 4 անգամ ակցիա են իրականացրել, յուրաքանչյուր ակցիայի ժամանակ հավաքվել է 5 հազար եվրոյից ավելի գումար: «4,5 հազար դրամ ուղարկել ենք զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, իսկ 6,5 հազար՝ «Հայ մայրեր» հիմնադրամին, որը զբաղվում է փախստական երեխաներով, 7 հազար եվրո ուղարկվել է ընդհանուր հումանիտար օգնության: Հասցեագրված ընտանիքների ենք օգնել: 1500 եվրո գնացել է Գորիսի հոսպիտալ: Սփյուռքի առաջին խնդիրը գումարով հայրենիքին օգնելն է, երկրորդը բարձրաձայնել Արցախում ընթացող պատերազմի մասին, որի հանդեպ Եվրոպան լոռ է ինչպես միշտ: Աստված մեզ հետ է, մենք հաղթելու ենք անկասկած»,-ասում է գեղեկցության կենտրոնի ղեկավարներից Սոնա Վարդանյանը՝ հավելելով, որ իրենց այցելուների 70 տոկոսից ավելին հայեր չեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: