Հակառակորդը մտադրություն ունի հասցնել այնքան վնաս, որքան հնարավոր է և առաջնահերթ՝ խաղաղ բնակավայրերին, խորհրդարանում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նշեց Հայաստանի խաղաղ բնակավայրերը, որոնց վրա ևս զինված հարձակումներ են եղել. խոսքը Գեղարքունիքի մարզի ու Սյունիքի մարզի Երիցվանք և Արծվիք բնակավայրերի, նաև Դավիթ Բեկ ու Ագարակ գյուղերի մասին է:

Թաթոյանի խոսքով՝ շատացել են դաժանություններ, խոշտանգումներ պարունակող տեսանյութերը, որոնք ուղարկվում են հայ օգտատերերին: Ըստ նրա՝ դրանք կազմակերպված բնույթ են կրում: