Թուրքիայում քննարկել են ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության հարցը: Ինչպես հաղորդում է  Anadolu գործակալությունը, անվտանգության հարցերով թուրք վերլուծաբան Մեթե Յարարը չի բացառել ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտռւթյունում Ռուսաստանի դերակատարման մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը չի ցանկանում տարածաշրջանում ևս մեկ խնդիր ունենալ, սակայն չի բացառել, որ Ադրբեջանը, Վրաստանը և Ուկրաինան կանդամակցեն ՆԱՏՕ-ին, ինչը Ռուսաստանի համար կդառնա մեծ «մղձավանջ» և «դժբախտություն»: