Նախագահ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, Ֆրանսիայից նորաձեւ ապրանքների մեծ սիրահար է և հրաժարվել է ենթարկվել ֆրանսիական ապրանքները բոյկոտելու ամուսնու կոչին:

Հունական City Times-ը ուշադրություն է հրավիրել Էմինե Էրդողանի կողմից Փարիզի նորաձևության լավագույն տներից օգտվելու փաստի վրա: Ըստ պորտալի՝ Թուրքիայի առաջին տիկինը բազմիցս է թանկարժեք իրերով հայտնվել հասարակական վայրերում: Օրինակ՝ նրա Hermes պայուսակի շուկայական գինը 50,000 դոլար է, Chanel-ից պայուսակը՝ 7,700 դոլար:

Նախագահ Էրդողանի բարձր հայտարարությունների ֆոնին համացանցի օգտատերերը քննադատել են Թուրքիայի առաջին տիկնոջը նման պահվածքի համար և խորհուրդ են տվել անհապաղ ազատվել ֆրանսիական շքեղ ապրանքներից: