Քո էջը միշտ պիտի ապրի, Մենս, դու իմ վերջնական ու միակ Աստված, ես քեզ միշտ, միշտ սպասում եմ, դու գիտես, գիտես, որ աշխարհն այլևս ինձ համար միայն քեզնով է ապրելու, քո նպատակներով ու երազանքներով…

Մենակ խնդրում եմ, գիշերները մեկ-մեկ տուն արի, որ չխելագարվեմ կարոտից, Մեն, իմ անսիրտ տղա, կյանքդ ընկերներիդ տվեցիր… մտածեցիր ոչ իմ, ոչ էլ Սարդուրիս մասին…. Մենս, սպասում եմ… տուն արի: Կարին Տոնոյան