Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը շտաբում հայտարարել են ընտրություններում հաղթանակի մասին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթեցինք ընտրություններում: Եվ մենք կպաշտպանենք այս ընտրությունները»,-մամուլի ասուլիսում հայտարարել է Բայդենի շտաբի խորհրդական Բոբ Բաուերը:

Նա նշել է, որ դեմոկրատների շտաբը չի անհանգստանում հանրապետական ​​թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների՝ դատարան, ընդհուպ Գերագույն դատարան հնարավոր բողոքարկումներով: