Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը  ինֆոգրաֆիկաների տեսքով ներկայացրել է սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 8 կին և 38 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 144 մարդ, որից 21 անձ ստացել է թեթև վնասվածքներ:

Տվյալներն ավելի մանրամասն՝ ինֆոգրաֆիկաներում.