ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ կա՝ հարուցված Արցախից Երևան զենք տեղափոխելու խնդրով:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Երեկվա դրությամբ 9 քրեական գործ կար, որպես կանոն պահեստազորայինների հետ է խնդիրը: Որևէ լուրջ պատճառաբանություն չկա զենք բերելու»,- ասաց Մելիքյանը:

ՔԿ նախագահի տեղակալը նշեց, որ Արցախից Երևան են բերվել ինչպես ռազմամթերք, այնպես էլ հրազենային միջոցներ: