Քիչ առաջ ավարտվեց Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝  Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

«Արտակ Բեգլարյանը հրաշք գործ արեց, ներկայացնելով թուրք-ադրբեջանա-ահաբեկչական բոլոր վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները։ Մանրամասները շուտով Արցախի ՄԻ պաշտպանի գրասենյանկի հաղորդագրության մեջ»,-ասված է Բալայանի ֆեյսբուքյան գրառման մեջ։