WhatsApp մեսենջերը հնարավորություն կտա անհետացող հաղորդագրություններ ուղարկել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ծրագիրը մշակողներին:

Նոր գործառույթի իմաստն այն է, որ 7 օր անց երկու կողմերի խմբային կամ անհատական չատերի պատմությունից հաղորդագրությունները ինքնաբերաբար կջնջվեն:

Միաժամանակ, մշակողները նախազգուշացնում են, որ այս տարբերակը չի երաշխավորում տվյալների գաղտնիությունը, քանի որ հաղորդագրությունները մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է պատճենել, վերաուղարկել եւ այլն:

Նորարարությունը կհայտնվի առաջիկա թարմացումներից մեկում: