2021 թվականի պետական բյուջեի նախագծով ՊԵԿ-ի համար նախատեսվել է 32.6 միլիարդ դրամ, ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով գալիք տարվա համար նախանշված ծրագրերին՝ բանախոսն առանձնացրեց Մեղրիի անցակետի արդիականացման աշխատանքները:

«Ծրագիրն իրենից ներկայացնելու է արդիականացված մաքսակետի կառուցման աշխատանքների կազմակերպում: Յուրաքանչյուր միջոցառման գծով նախատեսված է 1 միլիարդ 772.5 միլիոն և 1 միլիարդ 634.4 միլիոն դրամ», — ասաց Հովհաննիսյանը:

Բանախոսը միաժամանակ շեշտեց, որ ՊԵԿ-ն ընթացիկ տարում հաջողությամբ իրականացրել է հարկերի հավաքագրման գործընթացը՝ ակնկալելով նաև գերակատարում: