Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել հաղթահարել Փարիզի մրցաշարի առաջին շրջանի արգելքը:

Մեկնարկային մրցախաղում հայ մարզիկը մրցել է իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինայի հետ և պարտվել 3 սեթում՝ 3:6, 6:2, 2:6: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 47 րոպե:

Երկրորդ շրջանում Ֆոկինայի մրցակիցը կլինի ֆրանսիացի Բենժամին Բոնզին: