Փարիզի ոստիկանությունը մաչետեով զինված տղամարդու է ձերբակալել, հաղորդում է Actu Paris-ը:

Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ տղամարդը բերման է ենթարկվել Փարիզի 11-րդ օկրուգում գտնվող հյուրանոցում: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել այն բանից հետո, երբ ականատեսները հայտնել են, որ «Պեր Լաշեզ» մետրոյի կայարանում մաչետեով զինված տղամարդու են նկատել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: