Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անհայտ անձը սինագոգի՝ժողովարանի հարևանությամբ կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի ԶԼՄ-ներին:

Վիեննայի ոստիկանությունը հաստատել է քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության մասին տեղեկությունը և հայտնել մի քանի տուժածի մասին: Այս պահի դրությամբ կա 1 զոհ:

Ընդհանուր առմամբ ժողովարանից քիչ հեռու գտնվող փողոցում մոտ 50 կրակոց է արձակվել: Անհայտ անձը կրակ է բացել գնդացիրից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին թուրքական ծագում ունեցող շուրջ 50 երիտասարդներ ներխուժել էին Վիեննայի Սուրբ Անտոնիո Պադովացու կաթոլիկ եկեղեցի՝ ավերածություն անելով և նյութական վնաս պատճառելով կառույցին: