Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը հայտնում է, որ սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ ընթացող պատերազմին:

Աղբյուրը նաև հայտնում է, որ առնվազն 22 գրոհային է փախել թեժ մարտերից և վերադարձել Սիրիա և որ այս ընթացքում սպանվել է 240 զինյալ: 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մնացածինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 3 սիրիացի զինյալի:

Հատկանշական է, որ Թուրքիան ջանքեր է թափում ԼՂ-ի շրջան ավելի շատ զինյալներ ուղարկելու համար, սակայն դրանց մեծ մասը հրաժարվում է կռվել Ադրբեջանի կողքին՝ կրոնական տարբեր ուղղության և իրենց շրջանում մեծ թվով կորուստների պատճառով: