Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարում Ավստրիայի և այլ երկրների հետ համագործակցությունը մեծացնելու Ռուսաստանի պատրաստակամությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի ղեկավարը հեռագիր է հղել Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին և կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ ցավակցելով Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

«Պուտինը վերահաստատեց Ավստրիայի և համաշխարհային հանրության մյուս անդամների հետ համագործակցության սերտացման Ռուսաստանի պատրաստակամությունը ահաբեկչության բոլոր ձևերի և դրսևորումների դեմ պայքարում»,- ասված է հաղորդագրության մեջ: