Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտարարել Է, որ Մոսկվան եւ Վիեննան կուժեղացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի գործում՝ Ավստրիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավստրիան շատ պատասխանատու եւ կշռադատված քաղաքականություն Է վարում անվտանգության ապահովման հարցերում, ուստի ես չեմ կարծում, որ այստեղ կարող Է դրա որեւԷ արմատական փոփոխություն լինի:

Բայց այն, ինչը նշված Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում, պատրաստակամությունն Է ամենասերտ փոխգործակցությանը ահաբեկչության դեմ մղվող պայքարում. ես կարծում եմ, որ այդ ուղղությունը նոր զարգացում կստանա մեր երկկողմ կապերի բնագավառում: Եվ այդ դրույթը մենք գործնականում արդեն իրականացնում ենք»,-հայտարարել Է դեսպանը՝ հանդես գալով Առաջին ալիքի եթերում:

Նոյեմբերի 2-ի երեկոյան Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ, գրոհի օբյեկտներից մեկը, ԶԼՄ-ների տվյալներով, դարձել Է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ տեղի ունեցածը ահաբեկչական գործողություն Է: Զոհվել Է չորս մարդ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին դեռ փնտրում են: Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Է, որ Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակից Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: