ՌԴ Զինված ուժերում ուսումնական տարվա ավարտին կայացած տեսչական ստուգումների արդյունքները հոկտեմբերի 31-ի դրությամբ ցույց են տվել, որ բանակի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է պահվում:

Ինչպես հաղորդում է EADaily-ն, այս մասին նոյեմբերի 3-ին ռազմական գերատեսչությունում կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նախարարի խոսքով՝ ուսումնական տարվա ընթացքում ավելի քան 18 000 ուսումնամարտական միջոցառում է տեղի ունեցել: «Ստուգողական և տեսչական ստուգումների արդյունքներով ռազմական կառավարման մարմինների, զորամասերի  ավելի քան 70 տոկոսը ստացել է «լավ» և «գերազանց»  գնահատականը»,- նշել է Շոյգուն: