Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը ձերբակալվել է իր ընկերուհու վրա հարձակվելու համար, հաղորդում է The Sun-ը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, ինչից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստի ընկերուհի Քեյթ Գրևիլն անձամ է դիմել ոստիկանություն: Նա ստացել է թեթև վնասվածքներ, սակայն բուժման կարիք չունի:

46-ամյա Գիգզին արդեն հարցաքննել են և ազատ արձակել գրավի դիմաց:

Ուելսի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 3-ին նախատեսված ասուլիսը հետաձգվել է: Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիան տեղյակ է միջադեպի մասին, սակայն հրաժարվել է մեկնաբանություն տալ: