Իմ Լևոն, երբեք չէի մտածի, որ մեր կյանքի այս փուլում նման գրառում կանեմ։ Երկրային կյանքին հրաժեշտ տվեցիր հանուն հայրենիքի, հանուն մեր ապահով, անվտանգ կյանքի։ Ցավս սահման չունի, բայց անսահման է նաև հպարտությունս։ Լևո’ն, ինչքա՜ն հավատարիմ էիր քո արմատներին, ինչքա՜ն սեր կար, ուժ կար քո մեջ։

Իմ անմա՛հ հերոս, իմ անվախ, ուժեղ, հայրենասեր, Մեծատառով, երանելի Տղամարդ, ես ինձ երջանիկ և օրհնված կին եմ համարում, որ արժանացել եմ քո սիրուն, քո հարգանքին, քո նվիրումին։ Հպարտ եմ, որ կողակիցս դու ես եղել։ Երջանիկ եմ, ԲԱԽՏԱՎՈՐ եմ, որ հենց ինձ ես ընտրել քեզ կին։ Չգիտեմ, թե կյանքը էլ ինչ է պահել ինձ համար, բայց մի բան լավ գիտեմ, կյանքիս ողջ ընթացքում իմ սրտում, իմ հոգում, ունենալու ես քո արժանի տեղը։ Հիշելու եմ միշտ ու միայն ժպիտով։

Ուզում եմ լինել վերջին հարսնացուն, ով ֆիզիկապես կորցրել է իր սիրելիին։ Կորցրել եմ ֆիզիկապես, բայց ոչ երբեք հոգեպես։ Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի հոգիդ։