Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարություն է տարածել «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի աշխատակցի՝ հայերին սպանելու կոչի կապակցությամբ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ըստ ՈւԵՖԱ-ի, առաջիկա քննության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

«ՈւԵՖԱ-ի կարգապահական կանոնակարգի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, կարգապահական և էթիկայի տեսուչ է նշանակվել ֆուտբոլային ակումբի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունները քննելու համար», — ասել են ասոցիացիայից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) կոչ էր անում բացառել «Ղարաբաղ» ակումբին եվրոպական մրցաշարերից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ղարաբաղը» կպատժի մամուլի ծառայության ղեկավարին՝ հայերին սպանելու կոչեր անելու համար: